Լրահոս
Օրվա լրահոսը

«Բերեք ձեր Թուրքիայի դրոշը՝ հետո կխոսենք». միջադեպ դատարանում (Տեսանյութ)

Հուլիս 20,2017 15:40

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 18-ի գործով հերթական դատական նիստի ընդմիջմանը

այսօր միջադեպ տեղի ունեցավ քաղաքացիներից մեկի եւ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի միջեւ:

Ակտիվիստ Արմենուհի Մելքոնյանը վերջինիս հայտնեց իր դժգոհությունը, որ դատարանի կարգադրիչները չեն թույլատրել ՀՀ եռագույն դրոշը մտցնել նիստերի դահլիճ: Կարեն Փոլադյանը պարզաբանեց. «Կարգադրիչը իրավունք ունի որոշել, թե որ առարկան կարող է համարվել վտանգավոր»:

Կինը բղավեց. «Եթե Թուրքիայի դրոշով մտնեի գուցե ճի՞շտ համարեիք»:

Կարեն Փոլադյանն էլ այսպես արձագանքեց. «Եթե մտնեք Թուրքիայի դրոշով, համապատասխան գնահատական կտանք, բերեք ձեր Թուրքիայի դրոշը՝ հետո կխոսենք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Araqel says:

    “Ակտիվիստ” …
    Սա ինչ որ նոր պոստմոդեռնիստական տերմիալոգիա է? 😀

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31