Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանն այսօր ներկայացրեց իր «Հանցագործություն, ողբերգություն, տառապանքներ» գրքույկը:
Այն իր կյանքի ողբերգական պատմության մասին է, 1996թ. փետրվարի 23-ին ՊՆ զորամասերից մեկում երեք զինվորների սպանությունից հետո ունեցած ծանր ապրումների:
Գրքի հազար օրինակը կբաժանվի զորամասերում:
«Ինքս ծառայել եմ շուրջ մեկ տարի եւ չորս ամիս ու շատ լավ գիտեմ, թե ինչպիսի իրավիճակ է բանակում՝ միջանձնային հարաբերություններ, զինվորների անհանդուրժողականություն: Համոզված եմ, որ զինվորական ծառայության ժամանակ կատարված սպանությունները գիտակցված չեն եղել, դրանք ծագել են վեճերից՝ միջանձնային հարաբերությունները պաշտպանելիս», -գրել էր հեղինակը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Ցմահ դատապարտյալի բարձրաձայնած խնդիրների մասին կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»