Այսօր կառավարության նիստից հետո սննդի անվտանգության պետական ծառայության ղեկավար Իշխան Կարապետյանից հետաքրքրվեցինք՝ վերջերս «Հետք» էլեկտրոնային լրատվամիջոցը պաղպաղակի մի քանի նմուշներ է փորձաքննության հանձնել, եւ պարզել է, որ որոշ պաղպաղակներ չեն համապատասխանում սահմանված նորմերին, այս ուղղությամբ ՍԱՊԾ-ն ի՞նչ քայլեր է ձեռնարկում: Կարապետյանն ասաց, որ ուսումնասիրություններ են իրականացնում կաթնամթերքի արտադրությունում, այդ թվում նաեւ պաղպաղակների. «Բնականաբար, կան արդյունքներ, կան կասեցումներ, եւ ոչնչացված ապրանքներ: Երբ ստուգումներն ավարտվեն, մենք արդյունքները կներկայացնենք»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ