Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերյանի «գծի» հարցը չլուծվեց, ողջ Հայաստանը ո՞նց են տրանսպորտով ապահովելու

Հուլիս 20,2017 14:48

Այսօր՝ հուլիսի 20-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել միասնական երթուղային ցանց ստեղծելու տեխնիկական առաջադրանքին: Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտնել է, որ այդ նախագծի ընդունումը պայմանավորված է հանրապետության ամբողջ տարածքում տրանսպորտային սպասարկում ապահովելու անհրաժեշտությամբ:

2014թ. հոկտեմբերից Նոյեմբերյան-Երեւան եւ հակառակ ուղղությամբ միկրոավտոբուսային երթուղին չի գործում: Նշված «գծում» միկրոավտոբուսային ուղերթներ էր կատարում «Բագրատաշենի մաքսային պահեստ» ՍՊԸ-ն:

Արդեն երկուսուկես տարի սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքից մայրաքաղաք եւ հակառակ ուղղությամբ ուղեւորների փոխադրումը կատարվում է միայն տաքսի ավտոմեքենաներով: Դա բազում անհարմարություններ է ստեղծում ուղեւորների համար. տաքսու ուղեվարձը միկրոավտոբուսի համեմատ թանկ է, հայտնի չեն լինում մեկնելու եւ ժամանման ժամերը, ճանապարհին տաքսիները կայանում են գազ լիցքավորելու համար, տաքսիստների մեջ լինում են երիտասարդ, անփորձ վարորդներ եւ այլն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31