Քիչ առաջ 2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 18-ի գործով դատական նիստը վերսկսվելուց առաջ միջադեպ տեղի ունեցավ: Ամբաստանյալների պաշտպաններից Դավիթ Գյորջյանը ցանկացավ երկու շիշ ջուր տանել նիստերի դահլիճ, սակայն կարգադրիչները նրան չթույլատրեցին՝ պատճառաբանելով, որ դա բխում է դատավարության մասնակիցների անվտանգության ապահովումից: Գյուրջյանը պնդեց՝ չկա օրենսդրական նորմ, որը սահմանում է արգելված իրերի ցանկ, ուստի կարգադրիչների գործողություններն ապօրինի են:
Տեւական վիճաբանությունից հետո Դավիթ Գյուրջյանն ասաց, որ հաղորդում է ներկայացնելու հանցագործության մասին առ այն, որ իր լիազորություններին խոչընդոտել են:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ