Այսօր՝ հուլիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 03։50-ի սահմաններում ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնի տարբեր մասերում սուր կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ վերքերով անգիտակից վիճակում շտապօգնության հերթապահ խումբը Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխել անձը չպարզված տղամարդու։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը, ով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, և, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէ կատարվածի մասին հայտարարություն տալու, Շիրակի մարզի բնակիչ՝ 34-ամյա Արտակ Դիլանյանն է։ Փաստի առթիվ Շիրակի մարզի քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել։
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com–ի կայքում