Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ապստամբությունը շարունակվում է». «Սասնա ծռերին» կբերեն նիստերի դահլիճ

Հուլիս 20,2017 13:16

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 18-ի գործով հերթական դատական նիստում այսօր ամբաստանյալների պաշտպանները միջնորդություն ներկայացրին դատավորին առ այն, որ վերջինս պետք է վերանայի 16 ամբաստանյալների հանդեպ սանկցիայի որոշումը եւ թույլատրի նրանց բերել նիստերի դահլիճ: Հիշեցնենք, որ ամբաստանյալներ Արամ Մանուկյանից եւ Հովհաննես Հարությունյանից բացի, մյուս 16 ամբաստանյալները հեռացված են նիստերի դահլիճից՝ դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար:

Չնայած մեղադրող կողմը առարկեց միջնորդության դեմ, դատավորը որոշեց այն բավարարել: Ըստ այդմ՝ նիստը ընդմիջվեց արդեն երկրորդ անգամ:

Մինչ այդ ամբաստանյալ Արամ Մանուկյանը դիրքորոշում հայտնելով միջնորդության վերաբերյալ, ասաց. «Մենք ապստամբություն ենք արել, մեր ապստամբությունը հիմա էլ շարունակվում է: Եթե մեր ընկերներին բերեք դատարան ու նրանք էլի ոտքի չկանգնեն, էլի 6 ժամով սանկցիա պետք է տա՞ք»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31