Գիշերը ժամը 03.50 սահմաններում ծանր մարմնական վնասվածքներով Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել Ավետիք անունով մի երիտասարդի, որն առավել հայտնի է Ադլո անվամբ: Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանի (լուսանկարում) փոխանցմամբ, վերջինիս հիվանդանոցի վերակենդանացման բաժին են տեղափոխել պարանոցի աջ ու ձախ մակերեսների կտրած-ծակած արյունահոսող վերքերով, գագաթային, աջ դաստակի նախաբազկի, բազկի, ձախ նախաբազկի կտրած-ծակած արյունահոսող վերքերով, հեմորագիկ, տրավմատիկ շոկով: Տուժողի վիճակը կայուն ծանր է:
Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի փոխանցմամբ, տուժողի վիճակը ծանր է, նրանից բացատրություններ ստանալ դեռ հնարավոր չէ: Դեպքի վայրը ճշտված է, եղել է Գյումրու «Ռելաքս» գիշերային ակումբի դիմաց գտնվող գազալցակայանի մոտ: Ըստ նախնական տեղեկությունների, վերջինս զվարճացել է գիշերային ակումբում, որն ավարտվել է վիճաբանությամբ ու դանակահարությամբ:
Կասկածյալ կամ կասկածյալներ դեռ չկան:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ