Ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման՝ Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 318.2 հոդվածով (սահմանի անօրինական հատում):
Այսօր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում նման դատավճիռ է ընթերցել դատավոր Ալովսաթ Աբասովը, գրում է Turan գործակալությունը:
Միաժամանակ դատարանը չի բավարարել 281.2 հոդվածով մեղադրանքը՝ ծանր հակապետական կոչեր:
Ըստ մեղադրական արձանագրության՝ Լապշինը 2011-2016թթ. ընթացքում բազմիցս այցելել է «Ադրբեջանի օկուպացված տարածքներ», որի պատճառով ներառված է եղել ԱԳՆ «սև ցուցակում»: Սակայն 2015թ. նա մուտք է գործել Ադրբեջան ուկրաինական անձնագրով (Լապշինն ունի Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացիություն):
Լապշինը ձերբակալվել էր դեկտեմբերի 16-ին Բելառուսում և փետրվարի 7-ին արտահանձնվել Ադրբեջան:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ