Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԻ հետ
-Հայաստանի իշխանության ներկայացուցիչներին Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի արած առաջարկը՝ ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալու մասին, շատ սուր արձագանքի արժանացավ։ Ձեր գնահատականը:
-ԱԺ նախագահ Ա.Բաբլոյանը եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Վոլոդինին պատասխանել են տեղում՝ հենց հանդիպման ժամանակ:
Խնդիրն այն է, որ ռուսական մամուլն ամբողջապես չներկայացրեց երկկողմ խոսակցությունը: Այսինքն՝ նրանք ներկայացրին Պետդումայի նախագահի խոսքը, բայց չկար հայկական կողմի պատասխանը: Ու ստացվեց, որ Պետդումայի ղեկավարը այդ առաջարկն արել է, մինչդեռ հայկական կողմը ոչինչ չի ասել:
Դրանից հետո մեզ մոտ սկսվեց մտահոգությունների շքերթը, որը, կարծում եմ, հիմնավորված չէ, քանզի իրականում նման խնդիր չկա:
Տվյալ դեպքում եղել է ընդամենը խոսակցություն, ասվածն անձնական կարծիքից այն կողմ, թվում է, չի անցել: Նշանակում է, որ չի կարելի ասվածը համարել Ռուսաստանի կողմից պետական ճնշում Հայաստանի վրա: Նման ճնշում չի կարող լինել, որովհետեւ բոլորը գիտեն, որ Հայաստանում պետական լեզուն հայերենն է։ Սա քննարկման ենթակա հարց չէ, մենք բազմիցս այդ մասին հրապարակավ խոսել ենք:
Շատ լավ է, որ մեզ մոտ այդ հարցն այդչափ զգայուն է, այդ կերպ նաեւ փաստորեն ցույց ենք տալիս, որ որեւէ գործընթաց չի կարող ազդել սահմանադրական լուծումներ պահանջող խնդրի վրա: Բայց, մյուս կողմից էլ, իրականությունն այն է, որ նման խնդիր չկա:
-Սակայն ռուսական կողմը տարբեր առիթներով, ընդ որում՝ ոչ մեկ անգամ, հայտնել է Հայաստանում ռուսերենին պետական կարգավիճակ տալու իր ցանկության մասին: Հիշում եք՝ Երեւանում նման առաջարկով հանդես եկավ նաեւ ռուս հայտնի լրագրող Կիսելյովը: Գուցե այդ կերպ ռուսական կողմը տրամադրություննե՞ր է շոշափում:
-Տեսեք, թե ովքեր են այդ հարցը տալիս. մարդիկ որոնք կարող են ունենալ իրենց անձնական կարծիքը, բայց դա չի նշանակում, թե Ռուսաստանում կա նման պետական մոտեցում կամ դիրքորոշում: Կարող են տարբեր մարդիկ՝ քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ, անգամ պետական պաշտոնյաներ, այդ հարցում իրենց կարծիքն ունենալ, բայց դա չի նշանակում, որ իրենք հայտնում են այդ երկրի պաշտոնական դիրքորոշումը։
Ս. Սահակյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում