Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ վարչապետի՝ բնական ռեսուրսների օգտագործման ոլորտում էլ անհավասար մրցակցություն կա

Հուլիս 20,2017 12:00

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադառնալով բնական ռեսուրսների օգտագործմանը, նշեց, որ առանց թույլտվության կամ սահմանված չափաքանակներից ավելի ռեսուրսների օգտագործումը անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում ռեսուրս օգտագործողների միջև:

Հաշվի առնելով այս ոլորտում առկա խնդիրները, Կարեն Կարապետյանը բնապահպանության նախարարին հանձնարարեց երկամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկությունների փաթեթ՝ բնական ռեսուրսների առանց թույլտվության կամ սահմանված չափաքանակից ավելի օգտագործման խնդրի կանոնակարգման վերաբերյալ: Հետք է մշակվի նաեւ ոլորտի խնդիրների հստակեցմանն ուղղված օրենսդրական փաթեթ:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31