Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նարինե Աղաբալյան. Շուշիի Քանդակի միջազգային սիմպոզիումը հետաքրքիր է ոչ միայն արվեստասերներին (Ֆոտոշարք)

Հուլիս 20,2017 11:19

Չորեքշաբթի՝ հուլիսի 19-ին, Շուշիի կերպարվեստի թանգարանում «Հակոբ Գյուրջյան» քանդակի միջազգային սիմպոզիումի փակման արարողությունն էր: Արդեն հինգերորդ անգամ է, որ Շուշին հյուրընկալում է քանդակագործներ աշխարհի տարբեր երկրներից: Այս տարի սիմպոզիումին մասնակցում են քանդակագործներ Հնդկաստանից, Եգիպտոսից, Սերբիայից, Լեհաստանից, Հայաստանից եւ Արցախից: Իսկ սիմպոզիումի արդյունքում ստեղծված քանդակները նվիրաբերում են քաղաքին, եւ այդ նվիրատվությունները տեղ են գտնում Շուշիի Քանդակների պուրակում:

Սիմպոզիումի փակման արարողությանը ներկա էր նաեւ Արցախի մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը, որը նշեց, թե այս նախագիծը իրականություն դարձավ շնորհիվ այն բանի, որ գաղափարը առաջին հերթին արձագանք ստացավ. «Մեր կողքին կանգնեցին մարդիկ, որոնք արեցին իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի այս նախագիծը իրականություն դառնա: Հինգերորդ սիմպոզիումի օրերին մեր աշխատարանում ստեղծագործել են հնագույն մշակույթների՝ հայկական, հնդկական, եգիպտական մշակույթների կրողները, իսկ սա նշանակում է, որ նրանք շարունակել են հազարամյակների մշակութային երկխոսությունը: Սիմպոզիումի շնորհիվ ստեղծվել է շատ գեղեցիկ մշակութային միջավայր՝ Շուշիի Քանդակների պուրակը, որն արդեն ավարտական փուլում է, եւ մեր հինգերորդ սիմպոզիումի մասնակիցների քանդակները համալրել են այդ պուրակը»:

Նախարարը նշեց, որ դատելով նրանից, թե ինչքան մարդիկ են այս օրերին այցելում եւ հետեւել մեր քանդակագործների աշխատանքներին, ծանոթացել քանդակներին, եւ ընդհանրապես ինչ արձագանքներ են հնչել քանդակների վերաբերյալ, պիտի ասենք, որ սա հետաքրքրիր է ոչ միայն արվեստասեր մարդկանց, այլեւ՝ բոլորին՝ շուշեցիներին, զբոսաշրջիկներին եւ ընդհանրապես՝ մարդկությանը:

Փակման արարողության ընթացքում հնդիկ քանդակագործ Չանդեր Պարկաշը իր՝ թղթից պատրաստված քանդակը նվիրեց Կերպարվեստի թանգարանին: «Սիմպոզիումը մեկ մարդու համար չէ, դա մարդկանց համար է: Առանց սրա դժվար կլիներ սիմպոզիում անցկացնել»,- ասաց նա:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31