Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք լռելու». ԱՄՆ-ի կոնգրեսականները եւ հայ համայնքի բողոքի ցույցը Թուրքիայի դեսպանի նստավայրի առջեւ. «Ամերիկայի Ձայն»

Հուլիս 20,2017 10:39

«Մենք չենք լռելու», – այս կարգախոսի տակ անցավ հայ, քուրդ եւ եզդի համայնքների ցույցը Թուրքիայի դեսպանի նստավայրի առջեւ: Ցույցն անցնում էր ի բողոք մայիսի 16-ին հենց այստեղ տեղի ունեցած միջադեպի, որի ընթացքում ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի նախագահ Էրդողանի թիկնապահները ծեծի էին ենթարկել Էրդողանի դեմ ցույցի դուրս եկած ամերիկացիների:

«Մենք խորապես վիրավորված ենք, որ նա իր ավազակների հետ միասին միջամտեց խաղաղ ցույցին», – նշում է կոնգրեսական Մքգավերնը:

Կոնգրեսական Ջոն Սարբանեսի խոսքով, նա երբեք չէր պատկերացնի, որ նման բան հնարավոր է ամերիկյան հողում.
«Դա ցույց է տալիս, թե որքան խորն են արմատավորված Թուրքիայում բռնությունը, ագրեսիան եւ միապետությունը»:

Չնայած շոգ եւ խոնավ եղանակին, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջեւ բողոքելու դուրս էին եկել ազգությամբ հայ, քուրդ եւ եզդի տասնյակ ամերիկացիներ:Մայիսի 16-ի միջադեպը տեսագրած Վաշինգտոնում Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքով, ցույցը սկզբունքային հարց է.
«Մենք այսօր այստեղ ենք, որ Թուրքիային ասենք, որ այն իրավունք չունի մերժելու ամերիկացիների իրավունքները»:

Համբարյանի կարծիքով, տարիներ շարունակ Թուրքիան փորձել է ազդել Միացյալ Նահանգների քաղաքականության վրա՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը կանխարգելելու նպատակով, իսկ տեղի ունեցած միջադեպն այդ քաղաքականության գագաթնակետը դարձավ: «Ամերիկայի Ձայն»-ը մեկնաբանություններ էր խնդրել նաեւ Թուրքիայի դեսպանությունից, սակայն, տեսանյութի հրապարակման պահին պատասխան դեռեւս չէր ստացել:

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31