Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում կազմակերպվում են զբոսաշրջային կանոնավոր ուղևորափոխադրումներ

Հուլիս 20,2017 10:27

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ հուլիսի 20-ից մեկնարկում են զբոսաշրջային կանոնավոր ուղևորափոխադրումներ երեք տարբեր երթուղիներով:

Գործող երթուղիներն են՝ Ստեփանակերտ-Գանձասար-Ստեփանակերտ, Ստեփանակերտ-Տողի ջրաշխարհ-Ստեփանակերտ և Ստեփանակերտ-Հունոտի կիրճ արգելոց-Ստեփանակերտ: Բացի այդ, Ստեփանակերտ-Գանձասար երթուղու մեջ ընդգրկված է նաև էքսկուրսիա դեպի Նիկոլ Դումանի տուն-թանգարան, իսկ Ստեփանակերտ-Տողի ջրաշխարհ երթուղու մեջ՝ դեպի Տնջրի ծառ զբոսաշրջավայր և Տողի մելիքական ապարանք:

Ստեփանակերտ քաղաքից նշված երթուղիների ուղղությամբ ավտոբուսները մեկնելու են օրական մեկ անգամ՝ ժամը 9:15-ին, բացի երկուշաբթի օրվանից: Ավտոբուսների մեկնման և տոմսերի վաճառքի վայրը՝ ք. Ստեփանակերտ, Վերածննդի հրապարակ, զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն: Տոմսերը վաճառվում են ամեն օր, ժամը 9:00-ից մինչեւ 18:00, բացառությամբ ընդմիջման ժամերի:

Հատուկ երթուղիներով ուղևորության համար սահմանված է նվազագույն վճար մինչև 250 ՀՀ դրամ:

Նշենք, որ նախաձեռնությունը նպատակ ունի Արցախում զարգացնելու ներքին զբոսաշրջությունը, ինչպես նաև ստեղծելու նպաստավոր պայմաններ Արցախում զբոսաշրջիկների ճամփորդության համար:

ԱՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31