Այս օրերին բուռն քննարկվեց ՌԴ Պետական դումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինի՝ ՀՀ-ում ռուսերեն լեզուն օրենքով որպես պաշտոնական լեզու ամրագրելու առաջարկությունը: Ռուսերենը որպես պետական լեզու ընդունելու ընդդիմախոսները շատ են, բայց Հայաստանում ռուսամետներն ու «ռուսամետ» օբյեկտներն էլ քիչ չեն:
Ռուսամետ օբյեկտներ կարելի է հանդիպել նույնիսկ հեռավոր «չոլերում»:
Լուսանկարում պատկերված բարը Լոռու մարզում է: Մի ոչ մարդաբնակ վայրում՝ գյուղից գյուղ տանող ճանապարհին, գրեթե կողք կողքի են «Ռոսիա» ռեստորանն ու «Ռոսիյանե» բարը: Թե ո՞ր «մոլորված» «ռոսիյանին» է օգտվում «չոլի» այս բարի ծառայություններից՝ դժվար է ասել, գուցե ռուս զբոսաշրջիկներին գրավելու միջոց է: Ռեստորանն էլ կարծես «շունչը փչել էր», չէր աշխատում: Այս բարի ու ռեստորանի հարեւանությամբ հայ-ռուսական դարավոր բարեկամությունը խորհրդանշող հուշատախտակ ու հուշարձան էլ կա: Ռուսաստանը «խոր արմատներ է» ձգել Լոռվա այդ հատվածում:
Լուսանկարները՝
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
«Առավոտ»
19.07.2017