Լրահոս
Օրվա լրահոսը

Վերացավ «շահերի բախումը»

Հուլիս 20,2017 13:00

«Գառնի-Երեւան» մայրուղային ջրատարից դեպի Արարատի մարզի Ջրաշեն գյուղի մի հատվածի եւ «Նուբարաշեն» թռչնաֆաբրիկայի ուղղությամբ ձգվող 100մմ մետաղական ջրագիծը անցնում էր խոշոր ջերմոցային տնտեսության, տնատիրությունների եւ շինությունների տակով։ Խողովակաշարի վրա առկա էին վթարներ, որոնց վերացումը կապված էր մեծ դժվարությունների հետ: Ինչպես նաեւ ջերմոցային տնտեսության կողմից անընդհատ կար միջամտություն փականային հանգույցում՝ «իրենց» ջուրը ավելացնելու նպատակով, որի պատճառով էլ ջրագծի պատշաճ շահագործումը դարձել էր գրեթե անհնարին։

Սրանով էլ պայմանավորված, Վեոլիա Ջրի «Արեւելք» տարածաշրջանի տնօրինության «Էրեբունի» տեղամասի կողմից օրերս կառուցվեց այդ սեփականաշնորհված տարածքները շրջանցող 150 մետր երկարությամբ, 110մմ տրամագծով պոլիէթիլենային ջրագիծ։ Ընդ որում, ջերմոցային տնտեսության ջրաչափական հանգույցը վերատեղադրվեց իրավասությունների սահմանազատման կետում՝ մայրուղային ջրատարի անմիջական հարեւանությամբ:

Այսպիսով, վերացավ «շահերի բախումը». տեղի սպառողները շարունակեցին ստանալ հասանելիքը հին ջրագծով, իսկ Ջրաշեն գյուղը եւ «Նուբարաշեն» թռչնաֆաբրիկան՝ իրենցը՝ նոր խողովակաշարով: Վեոլիա Ջրի խնդիրների թիվն էլ մեկով պակասեց: Ջրմուղագործներն անցան հաջորդ տեղամաս:

 

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31