Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացումը հետաձգվում է առնվազն մինչև տարեվերջ: Այս մասին հայտնում է Turan գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի մաքսայն ծառայությունների ղեկավարների՝ Բաքվում տեղի ունեցած հանդիպման արդյունքները:
Թուրքիայի մաքսային գործերի և առեւտրի նախարար Բյուլենթ Թյուֆենքչին նշել է, որ Թուրքիան նախատեսում է երկաթուղու թուրքական հատվածի շինարարությունն ավարտել մինչև տարեվերջ:
«Նախկինում որոշակի խնդիրներ կային Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի իրականացման հարցում: Սակայն այդ խնդիրները մնացել են ետևում, այժմ աշխատանքները շարունակվում են ուժեղացված ռեժիմով»,- ասել է նախարարը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ