Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախը կարող է դառնալ էլեկտրաէներգիա արտահանող երկիր

Հուլիս 19,2017 22:46

«Նախորդ տարի գրեթե հասել ենք ինքնաբավության մակարդակի, և եթե այս տարի չէ, ապա հաջորդ տարի հաստատ մեզ կարող ենք համարել էլեկտրաէներգիա արդյունահանող երկիր»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և հավելեց, որ ընթացիկ տարում հունիսի 1-ի դրությամբ էլեկտրաէներգիայի արտադրությունում գրանցվել է 7-9% աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

«Ունենք 16 գործող ՀԷԿ՝ ընդհանուր 106 ՄՎտ դրվածքային հզորությամբ, այդ թվում Սարսանգ ՀԷԿ-ը, որի հզորությունը կազմում է 50 ՄՎտ: Այժմ կառուցվում է ևս 9-ը և գործող մեկ ՀԷԿ-ի երկրորդ տուրբին: Կառուցվող ՀԷԿ-երը ընդհանուր կունենան 44ՄՎտ հզորություն»,- ասում է նախարարի տեղակալը:

Նրա խոսքով 2016թ. բավականին լավ արդյունք է գրանցվել. արտադրվել է 296,4 մլն կՎտ/ժ էներգիա, այն դեպքում երբ նույն ժամանակահատվածում սպառումը կազմել է 299 մլն կՎտ/ժ:

«ՀԷԿ-երի աշխատանքը սեզոնային բնույթ է կրում՝ կախված ջրի մակարդակից: Տարվա տարբեր ժամանակահատվածներում արտադրությունը աճում և նվազում է: Բնականաբար նվազելու պարագայում էլեկտրաէներգիա ներկրվում է Հայաստանից, իսկ աճ ունենալու դեպքում կատարվում է արտահանում»,- նշում է նախարարի տեղակալը:

Անդրադառնալով ներդրողներին տրվող արտոնություններին՝ Տիգրան Գաբրիելյանը նշում է, որ Արցախում հարկային դաշտը մեղմ է, և այս առումով բավականին արտոնություններ է տրամադրվում նրանց: Առկա է շահութահարկի արտոնություն, ճկուն գնային քաղաքականություն. փոքր ՀԷԿ-երի համար սահմանված է բարձր սակագին:

«ՀԷԿ- երի կողմից արտադրված ողջ էլեկտրաէներգիան գնվում է Արցախէներգո ՓԲԸ-ի կողմից և այդ առումով չկան արտադրման որոշակի սահմաններ: Սեփականատերերը մասնավոր ներդրողներ են, միակ կազմակերպությունը «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ն է, որին պատկանում է գործող ՀԷԿ-երից 6-ը և կառուցվող 2 ՀԷԿ»,- հավելում է Տիգրան Գաբրիելյանը:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31