Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի զարգացման հիմնադրամը կօգնի խթանել արցախյան արտադրանքի արտահանումը միջազգային շուկա

Հուլիս 19,2017 20:35

Այսօր Հայաստանի զարգացման հիմնադրամի պատվիրակությունը գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի գլխավորությամբ ժամանել է Արցախ: Օրվա առաջին կեսին պատվիրակությունը հանդիպում է ունեցել Արցախի զարգացման հիմնադրամի  գործադիր  տնօրեն Արտակ Միրզոյանի և  աշխատակազմի հետ: Հանդիպման ընթացքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր երկու հիմնադրամների միջև՝ շարունակական և խորացված համագործակցություն շարունակելու համար:

Օրվա երկրորդ կեսին Հայաստանի զարգացման հիմնադրամի պատվիրակությունը հանդիպում է ունեցել արդեն արցախյան գործարարների հետ, որտեղ հիմնականում քննարկվել են հիմնադրամի կողմից ներդրումներ կատարելու և արցախյան արտադրանքի ծավալները մեծացնելու և արտահանելու գործում: Հանդիպման ընթացքում գործարարները ներկայացրել են իրենց արտադրությունները և խոսել առկա խնդիրների վերաբերյալ:

Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի զարգացման հիմնադրամի տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը ասաց, որ օրվա ընթացքում այցելել են մի քանի արտադրամասեր և իր գնահատմամբ զարգացման հեռանկարներ կան:

«Այժմ հանդիպումը գործարարների հետ նախատեսված է՝ նախ նրանց ծանոթացնելու  մեր գործունեությանը, և  միևնույն ժամանակ նրանցից  լսել, թե  ինչ գործիքակազմ   և օգնություն է անհրաժեշտ մեր կողմից՝ արտադրանքի արտահանման ծավալները մի քանի անգամ մեծացնելու համար: Մենք տեղական արտադրանքի արտահանման գծով շատ ակտիվ աշխատում ենք, արտասահմանում ունենք ցանց, որը զբաղվում է Հայաստանի արտադրողների արտադրանքի արտահանմամբ: Ուզում ենք Արցախը նույնպես ներգրավել այդ ցանցին»,- այցի նպատակների մասին պարզաբանում է Արմեն Ավակ Ավակյանը:

Արցախի զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Արտակ Միրզոյանը իր հերթին նշում է, որ այս հանդիպումները իրենց դրական արդյունքները կտան ուղղված Արցախի ձեռնարկատիրական զարգացմանը. «Մենք կարևորում ենք Արցախի ներդրումային հիմնադրամի և Հայաստանի զարգացման հիմնադրամի սերտ համագործակցությունը՝ փորձի փոխանակման, տնտեսական զարգացմանն ուղված ծրագրերի մշակման ու իրացման հարցում և կարծում եմ, որ այսպիսի հանդիպումները կկրեն շարունակակն բնույթ»:

 

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31