«Եթե չլինի Արեւմուտքի սպառնալիքը ՌԴ-ին` Հայկական պետություն չի լինի: Ղարաբաղ կլինի եւ կլինի Ադրբեջանի կազմում, միայն ԱՄՆ-ի ներկայությունը Մինսկի խմբում թույլ չի տալիս, որ դա իրականանա: Եթե ռուս-թուրքական դաշինքը վստահ լինի, որ ԱՄՆ-ն եւ Եվրոպան չեն պատժի իրենց, նրանք հայկական պետությունը կվերացնեն»,- այսօր «Հայելի» ակումբում այսպիսի տեսակետ հայտնեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Ըստ Ազատ Արշակյանի` եթե չլինի ԱՄՆ-ն եւ ԵՄ-ի երաշխիքը ՀՀ անվտանգության համար, Հայաստանն այսօր կլիներ Կալինինգրադ, Հայաստանի Հանրապետությունը գոյություն չէր ունենա, հայկական բանակն էլ Արցախի սահմանին կանգնած չէր լինի:
Ազատ Արշակյանը նշեց, որ Թուրքիան, շատ մեծ ցանկության դեպքում անգամ չի կարող Հայաստանի վրա հարձակվել. «Եթե նույնիսկ գենոցիդ լինի, Հայաստանում բնակվում է հայերի 20 տոկոսը, էն 80 տոկոսը կա, Թուրքիան կկործանվի»:
Խոսելով Վոլոդինի հայտարարության մասին՝ Կարեն Քոչարյաննն ասաց, որ դա հիմարություն է, որեւէ կապ չկա ռուսաց լեզուն պետական լեզու սահմանելու եւ ՌԴ-ում վարորդ աշխատելու մեջ. «Եթե իրենք գտնում են, որ ՌԴ-ում վթարների մեծ մասը տեղի է ունենում լեզու չիմանալու պատճառով, խնդրեմ, դուք, ձեր երկիրը, վարորդական իրավունք տալու համար անցկացրեք լեզվի քննություններ: Ի՞նչ գործ ունեք դուք այլ երկրի պարտադրում եք պետական լեզու ընդունել ռուսերենը»:
Կարեն Քոչարյանը համոզված է՝ տաջիկները, որոնք Մոսկվայում տաքսի են վարում, երկու բառ չեն կարողանում կապել իրար. «Ինձ համար տարօրինակ է, ղըրղզներին թույլատրվում է, իսկ հայ վարորդներին չի թույլատրվում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ