Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը վաղը կառավարության նիստում մի ուշագրավ նախագիծ կներկայացնի, համաձայն որի մեր երկիրը պարտավոր է ամեն գնով աջակցել, եթե, աստված չանի, տիեզերագնացները ստիպված լինեն Հայաստանում հարկադրված վայրէջք կատարեն:
Դեռեւս 1968 թվականին Լոնդոնում, Մոսկվայում եւ Վաշինգտոնում ստորագրվել է «Տիեզերագնացներին փրկելու, տիեզերագնացների վերադարձի եւ տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձի մասին» համաձայնագիր, որին շուտով կմիանա նաեւ Հայաստանը, եթե կառավարության վաղվա` հուլիսի 20-ի նիստում համաձայնագիրը մենք էլ վավերացնենք:
Պայմանագրով կոչ է արվում պատահարի, աղետի կամ արտակարգ վայրէջքի դեպքում տիեզերագնացներին ցուցաբերել ցանկացած հնարավոր աջակցություն ու ապահովել տիեզերագնացների շուտափույթ եւ ապահով վերադարձը, ինչպես նաեւ տիեզերական տարածություն արձակված օբյեկտների վերադարձը:
Ըստ նախարարի, այս համաձայնագիրը նպատակ է հետապնդում խթանել միջազգային համագործակցությունը տիեզերական տարածության խաղաղ հետազոտման ու օգտագործման ոլորտում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ