Մարզիկ Սիմոն Պրուլկս Սենեկալին, որը հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության գեղասահքի հավաքական թիմում, հաշվառել են պարտադիր զինվորական ծառայության համար:
Բանն այն է, որ մարզիկ Սենեկալին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2016 թվականի դեկտեմբերի 26-ի հրամանագրով Հայաստանի քաղաքացիություն է շնորհել, ինչն էլ օտարազգի գեղասահորդի համար Հայոց բանակում ծառայելու պարտավորություն է առաջացրել:
Սիմոն Պրուլկս Սենեկալին առայժմ բանակում ծառայելուց կազատեն մեկ տարի ժամկետով` կառավարության որոշմամբ` մինչեւ 2018 թվականի ամառային զորակոչը:
Նա մասնակցելու է գեղասահքի 2018-2019 թվականների Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին եւ 2018 թվականին Կորեայում անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերին:
Այս մասին տեղեկանում ենք կառավարության հուլիսի 20-ի նիստի օրակարգից: Հարցը վարչապետին կներկայացնի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ