Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի առաջ իմ մեղքը բարոյական հարթությունում է, ոչ թե իրավական. Լապշին

Հուլիս 19,2017 16:55

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավարությունը, գրում է ԱՊԱ-ն:

Այսօր տեղի ունեցած հերթական դատական նիստի ընթացքում հանդես է եկել Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը՝ խնդրելով արդարացնել իր պաշտպանյալին, քանի որ նրա դեմ առաջ քաշած մեղադրանքներն անհիմն են:

«Փորձագետի կարծիքը հիմնված չէ հուսալի ապացույցների վրա, քանի որ Լապշինն իր հոդվածներում կոչ չի արել խախտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- ասել է փաստաբանը:

Այնուհետև խոսքի իրավունք է տրվել Լապշինին: Վերջինս չի ընդունել իր դեմ առաջ քաշված մեղադրանքները    : «Ադրբեջանցիների առաջ իմ մեղքը միայն բարոյական հարթությունում է, և ոչ մի դեպքում՝ իրավական: Ես հասկանում եմ՝ ինչքան կարևոր է Ղարաբաղն Ադրբեջանի համար: Ոչ մի պարագայում ես հանցավոր կապի մեջ չեմ եղել Հայաստանի իշխանությունների հետ»,- ասել է բլոգերը:

ԱՊԱ-ի հաղորդմամբ, իր խոսքում Լապշինը նաև հույս է հայտնել, որ Ղարաբաղյան հարցը կլուծվի հօգուտ Ադրբեջանի տարածքային ամբողջականության: «Ես ափսոսում եմ արածիս համար, ափսոսում եմ, որ մեկնելով Ղարաբաղ՝ տառապանքներ եմ բերել օկուպացիայի զրկանքները կրող նրա բնակիչներին: Ես գաղափար չունեի օկուպացիայի մասին: Այստեղ լինելով՝ ես իմ նկատմամբ միայն լավ վերաբերմունք եմ տեսել»,- ասել է նա:

Դատավարությունը կշարունակվի վաղը, որի ընթացքում կհնչի դատավճիռը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31