Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները հակահետախուզական գործողությունների արդյունքում ձերբակալել են Մուխթար Յագուբովին, որը փորձել է երկրի սահմաններից դուրս հանել լրտեսական տեղեկատվություն պարունակող կրիչ: Այս մասին գրում է ԱՊԱ-ն:
Հարուցվել է քրեական գործ Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածով (պետական դավաճանություն), ձերբակալվել են նաև լրտեսական խմբի մյուս անդամները:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ բացահայտվել է լրտեսական ցանցի նամակագրությունը օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ, ինչպես նաև հայտնաբերվել են տարբեր բնույթի նյութեր, որոնք նախատեսվում էր փոխանցել օտարերկրյա հատուկ ծառայություններին: Պարզվել է նաև, որ ցանցի անդամները տեղեկություն են հավաքել Ադրբեջանի անվտանգության մարմինների, զինված ուժերի և երկրում ձեռնարկվող անվտանգության միջոցառումների մասին:
Օպերատիվ-քննչական միջոցառումները շարունակվում են:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ