Այս պահին Ֆիրդուսի տոնավաճառի տաղավարները ծանր տեխնիկայով քաղաքապետարանի աշխատակիցները ապամոնտաժում են: Տարածքի առեւտրականներն ու բնակիչներն ասում են՝ «37 թիվն ա»: Նաեւ մեծ թվով ոստիկաններ կան տոնավաճառի տարածքում: Չնայած ապամոնտաժման աշխատանքներին, առեւտրականներն ու բնակիչները չեն լքում տարածքը:
Մարդիկ վրդովված են, ոմանք սպառնում են՝ «Իմ տարածք չմոտենաք, իմ դռան դեմը չքանդեք, ստեղից չեմ շարժվելու»:
Տարածքի բնակիչներից 6 -ամյա մի աղջիկ էլ ասաց. «Ես գնում եմ Ռուսաստան ապրեմ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ