Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արցախի նախագահ է ընտրվել գործող նախագահ Բակո Սահակյանը: Նա քվեարկության արդյունքների հրապարակումից հետո հանդես եկավ շնորհակալական խոսքով. «Մեր ազգային ազատագրական գլխավոր առանձնահատկություններից մեկը կայանում է նրանում, որ բացահայտել ենք այս աշխարհի, մեր կյանքի հիմնական գլխավոր ճշմարտությունը, այն է, որ երջանկությունը մարդուն տալիս է հայրենիքը: Եվ մենք եկել ենք ձեզ հետ միասին այս տարիների ընթացքում մեր այդ միասնական աշխատանքի շնորհիվ: Իսկ ես կոչված եմ նաեւ մեր տրամադրությունները, մեր մոտեցումները, մեր ընկալումները, կյանքի նկատմամբ բոլորիս կարծիքները, այդ հավաքական մոտեցումները ներկայացնելու, որ երջանիկ ենք, քանի որ հնարավորություն ենք ձեռք բերել հայրենիքին ծառայելու: Ես հաջողություն եմ ցանկանում մեզ բոլորիս՝ ծառայությունը մատուցելու համար»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ