Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արցախի Հանրապետությունում խորհրդարանական ընտրություններ են: Փակ քվեարկության ընթացքում Արցախի ԱԺ պատգամավորները ընտրեցին նախագահին:
Հիշեցնենք, որ առաջադրվել էր երկու թեկնածու՝ գործող նախագահ Բակո Սահակյանը եւ Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանը
Քվեարկությանը մասնակցել է 32 պատգամավոր: Էդուարդ Աղաբեկյանին կողմ է քվեարկել 4 պատգամավոր, իսկ Բակո Սահակյանին՝ 28: Եվ այսպես Արցախի Ազգային ժողովը որպես նախագահ ընտրեց Բակո Սահակյանին, նա կպաշտոնավարի մինչեւ 2020 թվականը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ