Լրահոս
Օրվա լրահոսը

Բոյկոտ. «Սասնա ծռերի» պաշտպանները ծափերի ներքո հեռացան դատարանից (Տեսանյութ)

Հուլիս 19,2017 15:32

Քիչ առաջ 2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 14-ի գործով դատական նիստը վերսկսվելուն պես դատավոր Արտուշ Գաբրիելյանը հերթական սանկցիան կիրառեց, այս անգամ՝ փաստաբան Հարություն Բաղդասարյանի հանդեպ՝ տեղից խոսելու եւ այդ կերպ դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար:

Սա կրկին հարուցեց ներկա փաստաբանների՝ Երվանդ Վարոսյանի, Արմինե Ֆանյանի, Ինեսսա Պետրոսյանի, Արա Ղարագյոզյանի, Դավիթ Գյուրջյանի, Տիգրան Հայրապետյանի, Արայիկ Պապիկյանի դժգոհությունը: Նրանք հայտարարեցին, որ հեռանում են նիստերի դահլիճից:

Չնայած դատավորի բղավոցներին՝ փաստաբանները դահլիճի ապակե պատնեշից այս կողմ գտնվող քաղաքացիների ծափերի ներքո լքեցին դատարանը:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանն արդեն 4-րդ անգամ ընդմիջեց նիստը՝ նշյալ փաստաբանների հանդեպ սանկցիայի որոշում կայացնելու նպատակով: «Սասնա ծռերի» հարազատներն ու համակիրները եւս լքեցին դատարանը:

Aravot.am-ի հետ զրույցում ամբաստանյալներից Արայիկ Խանդոյանի պաշտպան, փաստաբան Արա Ղարագյոզյանն ասաց, որ բոյկոտը պայմանավորված է դատավորի կողմից իրենց պաշտպանյալների եւ գործընկերների հանդեպ ապօրինի գործողություններով: «Սա խայտառակություն է եւ խեղկատակություն»,-ասաց փաստաբանը:

Թե ինչպիսին կլինեն փաստաբանների գործողությունները հաջորդ նիստում, Արա Ղարագյոզյանը նշեց, որ հարցը դեռ կքննարկեն:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31