Լրահոս
Օրվա լրահոսը

Իրան-Հայաստան. երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառութեան մասին օրինագիծը հաստատվեց Իրանի Իսլ. խորհրդարանի կողմից

Հուլիս 19,2017 15:18

2016 թւականի դեկտեմբերի 21-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հրաւէրով բարձրաստիճան պատւիրակութեան ուղեկցութեամբ Իրանի Իսլ. Հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանին Հայաստանում էր: Եւ այս այցի արդիւնքում էր, որ ստորագրւեցին բազմաթիւ փաստաթղթեր, որոնցից այսօր կարեւոր նշանակութեամբ առանձնացաւ դրանցից մէկը:

Նոյն հանդիպման համատեքստում նախագահները կարեւորութեամբ ընդգծեցին երկու պետութիւնների միջեւ առեւտրաշրջանառութեան ծաւալների աւելացման եւ ենթակառուցւածքների զարգացման էներգետիկայի, տրանսպորտի, կապի, արդիւնաբերութեան եւ տնտեսութեան այլ ոլորտներում համագործակցութեան մակարդակի բարձրացման իրագործումը:

Սա անցեալ տարի, իսկ այսօր «Ալիք»-ին Իսլ. խորհրդարանի հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը տեղեկացրեց պատմական նշանակութեամբ մի կարեւոր օրինագծի հաստատման մասին, որը տրամաբանական շարունակութիւնը կարելի է համարել վերը նշւած հանդիպման:

Այսօր կառավարութեան կողմից Իրանի Իսլ. խորհրդարանի քննարկմանը եւ հաստատմանն է ներկայացւել  Իրան-Հայաստան երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառութեան մասին օրինագիծը:  Եւ պատգամաւորը կարեւորութեամբ մատնանշեց այն հանգամանքը, որ օրինագիծը վաւերացւել է պատգամաւորների առաւելագոյն ձայների մեծամասնութեամբ (70 տոկոս), մինչդեռ նախագծին դէմ են քւէարկել ընդամենը երկու պատգամաւոր: «Օրինագծին կողմ քւէարկեց պատգամաւորների ճնշող մեծամասնութիւնը, բացի երկու պատգամաւորներ՝ Լահութիից եւ Ղազիփուրից: Պարոն Լահութին, բնականաբար, խօսեց հարցի առաւել մանրամասներից, իսկ Ղազիփուրը հարցին մօտեցաւ Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտի դիտանկիւնից եւ փորձեց խօսքը հիմնաւորել Հայաստանի կողմից յարձակումների արդիւնքում զոհւած մանուկի եւ այլ անհիմն օրինակներով: Այսինքն՝ փորձեց զուտ քաղաքական հիմնաւորումներով դէմ քւէարկել այս օրինագծին:

Կողմ քւէարկողները եւ խորհրդարանի Տնտեսական յանձնաժողովը ինչպէս նաեւ կառավարութիւնը հիմնաւորեցին եւ կարելի է ասել՝ անտեսեցին այդ մօտեցումը, նշելով, որ սա ռազմավարական նշանակութեան օրինագիծ է եւ մեծ նշանակութիւն ունի Իրանի տնտեսութեան զարգացման համար, քանի որ խօսքը վերաբերում է ոչ միայն Իրան-Հայաստան առեւտրաշրջանառութեան սերտացմանը, այլ Հայաստանի միջոցով ԵԱՏՄ-ի անդամ պետութիւնների հետ առեւտրաշրջանառութեանը եւ ծաւալներին:  Այսպիսով օրինագիծը ընդունւել է ձայների գերակշռող մեծամասնութեամբ, որը պատմական նշանակութիւն ունի որպէս օրինագիծ՝ Հայաստանի եւ ԵԱՏՄ երկրների հետ Իրանի կապերի սերտացման առումով»:

 

«Ալիք» օրաթերթ

Թեհրան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31