Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Ոսկեվան ասֆալտը Երեւանից 180 կմ հեռավորությունից են կրել

Հուլիս 19,2017 13:56

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեվան գյուղում մեծամասամբ իրականացել է կենտրոնական, միջհամայնքային ավտոճանապարհը գյուղի կենտրոնին կապող ճանապարհի ասֆալտապատման ծրագիրը: Ոսկեվանի վարչական ղեկավար Սերյոժա Ալեքսանյանն ասաց, որ 2016թ. մայիսին վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելել է Ոսկեվան, ինքը կառավարության ղեկավարին է ներկայացրել կենտրոնական, միջհամայնքային ավտոճանապարհը Ոսկեվանի կենտրոնին կապող ճանապարհի ասֆալտապատման խնդիրը: Ս. Ալեքսանյանը վարչապետին ասել է, որ 2015թ.-ին Ոսկեվանի կենտրոնում բացվել է մանկապարտեզի նոր շենք, գյուղի կենտրոնում բժշկական ամբուլատորիա է գործարկվել, որը սպասարկում է  սահմանամերձ 3 գյուղերի, հարկ է Ոսկեվանի կենտրոն տանող ճանապարհն ասֆալտապատել:

Հ. Աբրահամյանը Ս. Ալեքսանյանին հարցրել է ծրագրի արժեքը: Վերջինս ասել է, որ դրա արժեքը կլինի 25-30 միլիոն դրամ: 2017թ. ապրիլին մրցույթ է հայտարարվել միջհամայնքային ճանապարհը Ոսկեվանին միացնող ճանապարհի մեծ հատվածի՝ 400 գծամետրի ասֆալտապատման համար: Ծրագրի արժեքը եղել է 19 միլիոն դրամ, որից 1,5 միլիոնը տրվել է նախագծա-նախահաշվային աշխատանքների համար:

Ոսկեվանի վարչական ղեկավարն ասաց, որ չնայած ծրագրի ավարտը նախատեսված էր 2017թ. դեկտեմբերի 20-ին, սակայն այսօր՝ հուլիսի 19-ին ճանապարհի ասֆալտապատումն ավարտված է: Նա գոհ է ծրագիրն իրականացնող երեւանյան շինարարական կազմակերպությունից, որը միջհամայնքային ճանապարհի խաչմերուկում ճանապարհը լայնացրել է, ճանապարհի մի հատվածում` ջրահեռացման խողովակը տեղափոխել :

Ս. Ալեքսանյանը հայտնեց, որ ճանապարհի ասֆալտապատումն իրականացնող կազմակերպությունը ասֆալտի մեջ օգտագործել է Էջմիածնի ավազը, Տավուշի մարզի ավազի որակը չի հավանել: Այդ ճանապարհի ասֆալտապատման համար պահանջվող խիճը տեղափոխել են Իջեւան քաղաքից, շուրջ 50 կմ հեռավորությունից, իսկ ասֆալտը ՝ Երեւանից, 180 կմ հեռավորությունից: Ոսկեվանի վարչական ղեկավարին հարցրի, թե նման հեռավորությունից ներկրվող ասֆալտը ճանապարհին չի՞ սառել: Նա ասաց, որ այդ ընկերության սարքավորումները ճանապարհին տաքացնում են տեղափոխվող ասֆալտը:

Ոսկեվանի վարչական ղեկավարն ասաց, որ ասֆալտապատ ճանապարհը կիսատ չթողնելու, մինչեւ գյուղի մանկապարտեզ հասցնելու համար հարկ է եւս 200 գծամետր ասֆալտապատում անել, որի ֆինանսավորման աղբյուրները իրենք կորոնեն:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31