Լրահոս
Օրվա լրահոսը

Բակո Սահակյան. Պաշտոնական Ստեփանակերտը շարունակում է հավատարիմ մնալ կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը

Հուլիս 19,2017 13:24

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հատուկ նիստ է գումարել, որի ընթացքում ընտրելու է հանրապետության նախագահին:

«Հայրենիք», «Ժողովրդավարություն», Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցությունները առաջադրել են գործող նախագահ Բակո Սահակյանին, իսկ «Շարժում 88»-ը Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանին:

Բակո Սահակյանը իր ելույթի ընթացքում անդրադարձավ անցած տարիներին կատարած աշխատանքներին. «Պաշտպանության, բանակաշինության եւ անվտանգության ոլորտը ամենակարեւորն է: Հակառակորդը չի հրաժարվում ուժի միջոցով կոնֆլիկտի լուծումից, ինչը ապացուցեց ապրիլյան պատերազմը, որտեղ Բաքվի հիմնական ռազմաքաղաքական հրամայականը կայծակնային պատերազմի միջոցով Արցախի Հանրապետության կործանումն էր: Ապրիլյան դեպքերը ցույց տվեցին մեր պաշտպանության բանակի բարձր մարտունակությունը, համայն հայության վճռականությունը, Արցախի անկախությունը, ազատությունը, անվտանգությունը պաշտպանելու գործում: Մեր պաշտպանության բանակին հաջողվեց երկար տարիներ նախապատրաստված բլից կրիգը ձախողել հենց սկզբնական փուլում, մեծ մարդկային կորուստներ եւ նյութական կորուստեր հասցնելով ագրեսորին»:

Նա շեշտեց, որ իրենք կարեւորում են բարիդրացիական հարաբերությունների պահպանումը ինչպես Եվրոպայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, այլ նաեւ տարածաշրջանային երկրների հետ. «Այստեղ դեռեւս չկան համապարփակ կարգավորման հուսալի նախապայմաններ: Ադրբեջանի իշխանությունները շարունակում են իրենց ապակառուցողական քաղաքականությունը, եւ հայատյացության քաղաքականությունն է հակամարտության կարգավորման միակ խոչընդոտը: Հակամարտության կարգավորման վերաբերյալ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնացել է անփոփոխ: Բանակցությունների առումով մենք միշտ հստակորեն ընդգծել ենք եւ շարունակելու ենք ընդգծել լիարժեք ձեւաչափի վերականգնման անհրաժեշտություն: Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա ժողովրդի, դա անթույլատրելի է՝ թե՛ քաղաքական, թե՛ իրավական, թե՛ բարոյական տեսանկյունից: Պաշտոնական Ստեփանակերտը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում չի փոխվել եւ չի էլ կարող փոխվել մեր մոտեցումը Արցախի Հանրապետության ներկայի եւ ապագայի հարցում»:

Բակո Սահակյանը հավելեց, որ անցած տարիներին հաջողվել է ապահովել կայուն տնտեսական աճ. «Նախատեսվում է այս դինամիկան շարունակել հաջորդ տարիներին, եւ մինչեւ 2020 թվականը ՀՆԱ-ն հասցնել 310 միլիարդի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31