Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էդուարդ Աղաբեկյան. Պետությունը մի համակարգ է, որը չպետք է կախված լինի մեկ անհատից

Հուլիս 19,2017 13:15

Արցախի Ազգային ժողովում մեկնարկեց հատուկ նիստ, որի ընթացքում խորհրդարանը պետք է ընտրի հանրապետության նախագահին: Ինչպես արդեն հայտնի է, առաջադրվել է նախագահի երկու թեկնածու՝ գործող նախագահ Բակո Սահակյանը, որին առաջադրել են «Հայրենիք», «Ժողովրդավարություն» եւ Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցությունները, եւ Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանը, ում առաջադրել է «Շարժում 88» խմբակցությունը:

Էդուարդ Աղաբեկյանը իր ելույթում բարձրացրեց գործող նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածը, հիշեցնենք, որ Բակո Սահակյանը երրորդ անգամ է առաջադրվում որպես նախագահ. «Փորձ է արվում մեր քաղաքական մշակույթում, անփոխարինելիության տարր մտցնել: Իսկ մեր պետության ձեռքբերումները կապված են ուղիղ հակառակի հետ. պետությունը մի համակարգ է, որը չպետք է կախված լինի մեկ անհատից: Դա է մեր երազած պետությունը»:

Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ Էդուարդ Աղաբեկյանը նշեց, որ ժամանակն է  կոշտ հարցադրումներ դնել Հայաստանի ղեկավարության առաջ, թե ինչու Արցախը բանակցությունների կողմ չէ. «Միայն Արցախը կարող է բարձրաձայնել հարցադրումները եւ պատասխաններ ակնկալել»:

Նախագահի թեկնածուն անդրադարձավ նաեւ ազգ-բանակ համակարգին՝ նշելով, որ պատերազմը բանակների միջեւ է լինելու, այլ ազգերի: Որ ազգը ավելի կազմակերպված լինի, նա կհաղթի. «Յուրաքանչյուրի սրբազան պարտքն է ծառայել բանակում: Զորացրվելուց հետո ըստ զինվորական մասնագիտության պարբերաբար ուսումնառություններ անցկացվեն: Մենք առաջարկում ենք նաեւ կամավորության տարբերակը ամրագրել»:

Էդուարդ Աղաբեկյանը առաջարկում է արտագաղթը, որը բացասական է հայկական կողմի համար, դարձնել դրական կողմ. «Ղարաբաղը պետք է իր ուրույն տեղը ունենա դարձ դեպի Արցախ, դարձ դեպի Հայաստան քաղաքականությունում»:

Նա անդրադարձավ նաեւ կոռուպցիայի դեմ պայքարին. «Կոռուպցիան համակարգային հիվանդություն է, մենք օրենսդրորեն ընդհանրապես սահմանում չունենք, թե ինչ է կոռուպցիան եւ ինչի դեմ ենք պայքարում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31