Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Ինեսսա…». թեժ վեճ «Սասնա ծռերի» գործով դատավորի եւ պաշտպանների միջեւ (Տեսանյութ)

Հուլիս 19,2017 13:08

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 14-ի գործով հերթական դատական նիստում այսօր դատավոր Արտուշ Գաբրիելյանի եւ փաստաբանների միջեւ թեժ վիճաբանություն տեղի ունեցավ: Թեեւ դատավորը ավելի վաղ հայտարարել էր, որ խորհրդակցական սենյակ է հեռանում փաստաբան Մուշեղ Շուշանյանի ներկայությունը ապահովելու նպատակով, ընդմիջումից հետո հայտարարեց, որ նրա հանդեպ սանկցիա է կիրառում՝ համապատասխան գրությամբ դիմելով ՀՀ փաստաբանների պալատին:

Նիստերի դահլիճում ներկա պաշտպանները դժգոհեցին, որ դատավորն անօրինական գործողություններ է կատարում: Փաստաբան Տիգրան Հայրապետյանի, Ինեսսա Պետրոսյանի, Հարություն Բաղդասարյանի եւ դատավորի միջեւ թեժ լեզվակռիվ տեղի ունեցավ:

Խառնաշփոթի ընթացքում դատավորը կրկին ծիծաղելի իրավիճակում հայտնվեց՝ փաստաբան Ինեսա Պետրոսյանին դիմելով «պարոն»-ով: Փաստաբաններին լռեցնել չհաջողվեց: Դատավորն արդեն երրորդ անգամ ընդմիջեց նիստը՝ փաստաբան Հարություն Բաղդասարյանի հանդեպ սանկցիա կիրառելու հարցը քննարկելու համար:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31