Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկախ դիտորդ»: Երևանի ավագանու ընտրություններ 2017թ. մայիսի 14. վերջնական զեկույց

Հուլիս 19,2017 12:46

2017թ. մայիսի 14-ին տեղի ունեցան Երևան քաղաքի ավագանու ընտրությունները: Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին» համատեղ ծրագրի «Տեղական դիտորդական կազմակերպությունների կարողությունների զարգացում» բաղադրիչի շրջանակներում 2017թ. մայիսի 14-ին «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը, ի դեմս Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի

Վանաձորի գրասենյակի և Իրազեկ քաղաքացիների միավորման, դիտարկել է Երևանի ավագանու ընտրությունները։ Դիտարկմանը մասնակցել են նաև Գորիսի մամուլի ակումբի կողմից հավատարմագրված դիտորդները։ Սույն զեկույցն ամփոփում է 60 տեղամասերում և 10 տարածքային ընտրական հանձնաժողովներում իրականացված դիտորդության արդյունքները: 2017թ. հունիսի 13-ին տեղի է ունեցել զեկույցի աշխատանքային տարբերակի ներկայացումը, որի ժամանակ հնչած կարծիքների և առաջարկությունների հիման վրա զեկույցը վերանայվել է: Զեկույցն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

Դիտարկումների արդյունքում «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը եզրակացրել է, որ 2017թ. մայիսի 14-ի Երևանի ավագանու ընտրություններն անցել են ժողովրդավարական ընտրությունների կարևորագույն սկզբունքների կոպտագույն խախտումներով: Վերահաստատելով ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ զեկույցում ներկայացված առաջարկությունները և ի լրումն դրանց՝ «Անկախ դիտորդ» դաշինքն առաջարկում է. Օրենսդրորեն սահմանել ընտրախախտումների և ընտրակեղծիքների, հատկապես ընտրակաշառքների բաժանման և վարչական ռեսուրսների չարաշահման վերաբերյալ հավաստի տվյալների ողջամիտ ծավալը, որի դեպքում կարող է չեղարկվել թեկնածուի (այդ թվում կուսակցության) գրանցումը կամ ընտրության արդյունքները, Ընտրությունների արդյունքների վերաբերյալ վերջնական որոշում կայացնել ընտրակեղծիքների և ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների պատշաճ քննության համար տրամադրվող ողջամիտ ժամանակից հետո, Ընտրական օրենսգրքում կատարել փոփոխություններ և լրացումներ, որոնցով կկարգավորվի օպերատիվ լուծումներ պահանջող վարչարարության առանձնահատկությունները, կսահմանվի թեժ գծի ներդրման ինստիտուտը, հնարավոր կլինի ընտրական հանձնաժողովներին հասցեագրել էլեկտրոնային գրավոր դիմում/բողոքներ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31