Լրահոս
Օրվա լրահոսը

Սասնա ծռերի գործով նիստը կրկին ընդմիջվեց. Պավլիկ Մանուկյանը երգում է (Տեսանյութ)

Հուլիս 19,2017 12:34

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված Սասնա ծռեր զինված խմբի անդամներից 14-ի գործով դատական նիստը շարունակում է պարբերաբար ընդմիջվել: Այսօր դատավոր Արտուշ Գաբրելյանը կրկին աշխատեց մոտ 15 րոպե եւ երկրորդ անգամ ընդմիջեց նիստը՝ ամբաստանյալների պաշտպաններից Մուշեղ Շուշանյանի ներկայությունն ապահովելու համար: Պաշտպանը չի մտել դատական նիստերի դահլիճ՝ պատճառաբանելով, որ դատարանի կարգադրիչներն իր պայուսակը ոչ թե զննում են, այլ խուզարկում: Նույն պատճառաբանությամբ գրություն էր ուղարկել նաեւ փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Դատավորը գրություններ էր ստացել նաեւ փաստաբաններ Հայկ Ալումյանից եւ Լուսինե Սահակյանից: Վերջինս արձակուրդում է, իսկ Ալումյանը չի կարողանում ներկայանալ՝ նախապես նշանակված մեկ այլ նիստի մասնակցելու պատճառով: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նրա պաշտպանյալ՝ ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանին առաջարկեց այլ պաշտպանի ներգրավվել: Ամբաստանյալն ասաց, որ չի հրաժարվում Ալումյանից, եւ այս նիստը կարող են շարունակել առանց նրա:

Ինչ վերաբերում է արձակուրդին, դատավորն առաջարկեց օգոստոսի առաջին տասնօրյակում բոլորով արձակուրդ գնալ, որպեսզի նիստերը չհետաձգվեն: Փաստաբաններն էլ դժգոհեցին, որ այդպես հնարավոր չէ աշխատել: Այն ամբաստանյալները, որոնք հրազենային վիրավորում ունեն, նիստերի դահլիճում են: Նրանց չեն տանում, քանի որ դժվար է տեղաշարժել: Ամբաստանյալներից Պավլիկ Մանուկյանը երգում է, սակայն նրա ձայնը լսելի չէ՝ միկրոֆոններն ընդմիջումներին անջատվում են:

Մանրամասն՝ առաջիկայում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31