Ծաղկաձորի մարզաբազայում երեկ մեկնարկեց ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի 14-րդ եզրափակիչը:
Մեկնարկի նախօրեին եզրափակչին մասնակցելու իրավունք նվաճած 144 ընտանիքները ժամանեցին մրցավայր, իսկ հաջորդ օրը որոշեցին չորս տարիքային խմբերում երկու մրցաձեւերի հաղթողներին եւ մրցանակակիրներին:
Օրվա երկրորդ կեսին կայացավ «Լավագույն մարզական ընտանիք 2017»-ի եզրափակիչ փուլի բացման արարողության հանդիսավոր շքերթը: ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի կազմակերպիչ եւ գլխավոր պատասխանատու Խաչիկ Ասրյանը մասնակիցներին փոխանցեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի ողջույնի ուղերձը, որից հետո պարգեւատրեց երկրորդ փուլում հաղթող դարձած եւ մրցանակային տեղեր զբաղեցրած ընտանիքներին:
Երեկ Ծաղկաձոր ժամանեցին նաեւ «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզական ընտանիք» մրցույթի մասնակից Երեւան քաղաքի, հանրապետության 10 մարզերի եւ Արցախի 23 ընտանիքները: Նրանք պայքարը սկսում են այսօր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ