Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարին ներկայացվել են ավտոմեքենաների ներկրման ոլորտի խնդիրները

Հուլիս 19,2017 12:20

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ՀՀ վարչապետի հանձնարարականով ընդունեց մեքենաներ ներմուծող մի շարք ընկերությունների ղեկավարների։ Նրանք դիմել էին վարչապետին՝ նշելով այն օրենսդրական բացերը, որոնք խոչընդոտում են իրենց գործունեությանը։

Ընկերությունների ղեկավարները նախարարին ներկայացրեցին մեքենաների ներմուծմանը, հնամաշ, ինչպես նաև աջակողմյան երթևեկության համար նախատեսված ավտոմեքենաների ներկրմանն ու շահագործմանը, տեխնիկական զննության կարգին առնչվող մի շարք խնդիրներ:

Նրանց փոխանցմամբ՝ մեքենաների 90%-ից ավելիի առք ու վաճառքի գործարքները կատարվում են ֆիզիկական անձանց միջոցով: Նշվեց նաև, որ մեքենաների գերակշիռ մասը 10-ը տարուց ավելի հին արտադրության են, բնապահպանական տեսանկյունից էլ դրանց արտանետումները՝ շատ։

Քննարկվեցին ներկայացված խնդիրների լուծմանն ուղղված մի շարք տարբերակներ։

Նախարար Վահան Մարտիրոսյանն առաջարկեց ստեղծել աշխատանքային խումբ, որում ընդգրկված կլինեն ներմուծող կազմակերպությունների ներկայացուցիչներ և նախարարության համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներ, ովքեր բարձրացված խնդիրների և առաջարկությունների հիման վրա կմշակեն օրենսդրական փոփոխությունների փաթեթ:

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31