Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է դուրս գալ պարզունակ շրջագծից. «Հայոց Աշխարհ»

Հուլիս 19,2017 12:10

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին բաժին ընկած հերթական փակուղին ներկայումս երկու՝ տրամագծորեն հակադիր գնահատականների է արժանանում ներքաղաքական կյանքում։

Դրանցից առաջինը հիմնված է այն կանխադրույթի վրա, որ իշխանությունների ճիշտ մարտավարությունն է ապահովել ստատուս քվոյի երկարաձգումը գերտերությունների շահերի բախման կիզակետը հանդիսացող մեր տարածաշրջանում։
Երկրորդ խումբ կարծիքները, արտաքին բազմազանությամբ հանդերձ, ի վերջո, հանգում են այն տեսակետին, որ իշխանությունները հստակ մարտավարություն չունեն, ուստի Հայաստանը վաղ թե ուշ կստորագրի առաջարկվող փաստաթուղթը։
Փաստորեն գործ ունենք արդեն շուրջ քառորդ դար Հայաստանի բոլոր նախագահներին վերագրվող Ղարաբաղը «կտա՞, թե՞ չի՞ տա» կամ «կծախի՞ – չի՞ ծախի» գուշակությունների հետ։

Կարծում ենք, անցած ժամանակահատվածը բավարար ժամանակ էր նման փակուղային երկընտրանքից դուրս գալու եւ ռազմավարական կատեգորիաներով դատելու համար։ Չի կարելի ամեն անգամ ենթադրություններ անել «ծախել-չծախելու» հավանականության շուրջ եւ վերջում ձկան նման լռել, երբ պարզ է դառնում, որ զբաղվել ես պարզ ժամավաճառությամբ։

Սարսափելի գուշակություններով զբաղվողները պետք է հարց տան իրենց՝ մինչեւ ե՞րբ ենք շարունակելու անհանգստության մեջ պահել հասարակությանը։ Չէ՞ որ մարդիկ կարող են հարցնել՝ ինչո՞ւ կրկին սխալ դուրս եկավ ձեր հաստատումը, ինչո՞ւ «չծախեցին»։ Ավելին՝ ոմանք էլ կարող են նաեւ իրավացիորեն եզրակացնել, որ նման հեռանկարը ձեռնտու էր ոչ թե «ծախողներին», այլ հենց իրենց՝ նման բանդագուշակներին։

Ինչպես իշխանությունը, այնպես էլ ընդդիմությունը ներկայացնող ուժերը ներկայումս կանգնած են պարզ ու հասկանալի եզրակացության առջեւ. Ղարաբաղի հարցում նման պնդումները պարզապես սպառել են իրենց։ Եվ գոնե այսուհետ բանակցային մարտավարության շուրջ «համազգային թամաշա» սարքելու փոխարեն պետք է մտածենք, թե ինչպե՞ս ենք այն ամրապնդելու որոշակի ռազմավարությամբ։

Օրինակ, եթե անցած ժամանակահատվածում ստեղծեինք շոշափելի տնտեսական կամ քաղաքական լծակներ, որոնց միջոցով կամրապնդվեին հայկական կողմի բանակցային դիրքերը, ապա հարկ կլինե՞ր հիմա մտածել նման պարզունակ կատեգորիաներով եւ ամեն անգամ խուճապահար լինել։ Առավել եւս, երբ այսօր առաջ է քաշվում ԼՂՀ միջազգային ճանաչման խնդիրը, որն առաջ տանելու համար հարկավոր է ունենալ որոշակի լծակներ տարածաշրջանային այլընտրանքային նախագծերի կամ էլ սեփական ուժի մասին վկայող այլ փաստարկների տեսքով։

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31