Քիշնեւում (Մոլդովա) ԵՄ Արեւելյան գործընկերության «Մշակույթ եւ ստեղծարարություն» ծրագրի շրջանակում մեկնարկել է, այսպես կոչված, վերապատրաստողների վերապատրաստման տարածաշրջանային հանդիպումը, որին մասնակցում են մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ Մոլդովայից, Բելառուսից, Վրաստանից եւ Հայաստանից: Հայաստանը ներկայացված է 12 մասնակիցներով, որոնք աշխատում են մշակույթի տարբեր ոլորտներում:
Աշխատանքը համակարգում է Լիդա Վարբանովան, որն ունի ավելի քան 55 երկրում արվեստի բնագավառում, մշակութային և ստեղծարար արդյունաբերություններում ռազմավարության. քաղաքականության մշակման, կարողությունների զարգացման, կառավարության և ձեռներեցության աշխատանքային փորձ:
Երեք օրերի ընթացքում կլինեն քննարկումներ ուսուցման զանազան մեթոդների, մշակութային եւ ստեղծարար արտադրության կառուցվածքի եւ բովանդակության, արդյունավետ վերապատրաստումների, առցանց ուսուցման եւ այլնի վերաբերյալ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Մոլդովա