Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վիրավոր մարդիկ ենք, խոշտանգո՞ւմ եք մեզ». «Սասնա ծուռը»՝ դատավորին

Հուլիս 19,2017 11:33

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկել է ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 14-ի գործով հերթական դատական նիստը:

Ամբաստանյալների պաշտպաններից Արա Ղարագյոզյանը դատավորին հայտնեց, որ պաշտպաններից Մուշեղ Շուշանյանը նիստերի դահլիճ չի մտել, քանի որ կարգադրիչները ցանկացել են խուզարկել նրա պայուսակը: Քանի որ պաշտպաններից մի քանիսն էլ ներկա չէին, դատավորը ընդմիջեց նիստը՝ նրանց ներկայությունը ապահովելու նպատակով:

Ամբաստանյալները վրդովմունք արտահայտեցին, որ նիստերն անընդհատ ընդմիջվում են: «Վիրավոր մարդիկ ենք, խոշտանգո՞ւմ եք մեզ»,- ասաց ամբաստանյալներից Աշոտ Պետրոսյանը դատավորին:

Նշենք, որ ամբաստանյալներից Գագիկ Եղիազարյանի եւ Արայիկ Խանդոյանի՝ նիստերի դահլիճից հեռացված լինելու սանկցիայի ժամկետը լրացել է, սակայն նրանք այսօր դատարան չբերվեցին:

Մանրամասներն առաջիկայում:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31