«Այն խոսքերը, որ մենք չունենք ընթերցասերներ, ոչ մեկը գիրք չի կարդում, սուտ է։ Կարող եմ պաշտոնապես հայտարարել, որ մենք ունենք ընթերցասերների շատ մեծ զանգված ու կարեւորը՝ ճաշակով ընթերցասերների»,- նշում է Վահե Բաղինյանը։ Նա «Գրքերի վարձույթի» հեղինակն է, այս պրոյեկտը Ֆեյսբուքում մեծ արձագանք է գտել։ Արդեն 6 ամիս գործող «Գրքերի վարձույթն» այլընտրանք է ստեղծել ընթերցասերների համար, որոնց համար որոշ գրքեր անհասանելի են:
– Պարոն Բաղինյան, այս ամիսների ընթացքում ամենապահանջված գրքերը որո՞նք են եղել։
– Ամենապահանջվածը Միլան Կունդերա՝ «Կեցության անտանելի թեթեւությունն» է, Խավիեր Մարիասի «Այնքան սպիտակ սիրտը» եւ, որքան էլ զարմանալի է՝ Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը»։
Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում