Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետը մարզպետարանի աշխատողներին պետբյուջեից պարգեւատրել է

Հուլիս 19,2017 10:19

2017թ.հուլիսի 13-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը որոշում է ընդունել Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին պարգեւատրելու մասին: Այդ մասին որոշման մեջ նշված է, որ պարգեւատրումը կատարվում է 2017թ. առաջին կիսամյակի կատարողականի արդյունքներով, մարզպետարանի աշխատակազմի պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական եւ պետական այլ ծառայողների պարգեւատրում» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին:

Մարզպետը պարգեւատրման որոշման կատարումը հանձնարարել է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ֆելիքս Ափինյանին: Տավուշի մարզպետի որոշման մեջ նշված է, որ մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայողների պարգեւատրումը կատարվում է համաձայն որոշմանը կից հավելվածի, սակայն մարզպետարանի ինտերնետային կայքում որոշման հավելված ներկայացված չէ;

Հավելենք՝ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի աշխատողներին պետական բյուջեից դրամական պարգեւատրումները պարբերաբար բնույթ են կրում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31