Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեչ մինին էլ ուզում չի, մենակ Բակոն լինի թո՛ղ մեզ լավ ղեկավարի»

Հուլիս 19,2017 10:04

Չորեքշաբթի՝ հուլիսի 19-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովը ընտրելու է Հանրապետության նախագահին: Ազգային ժողովը նախագահի թեկնածության համար առաջադրել է երկու թեկնածու՝ գործող նախագահ Բակո Սահակյանին եւ Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանին:

Մինչ ընտրությունները Aravot.am-ը Ստեփանակերտի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու համար, թե արդյոք Արցախի քաղաքացիները տեղյակ են ընտրություններից, թեկնածուներից եւ կողմ են նախագահական ընտրությունների այս տարբերակին:

Հիշեցնենք՝ փետրվարի 20-ին անցկացված հանրաքվեի արդյունքում Արցախի Հանրապետությունը ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Ըստ այդ փոփոխությունների, Արցախը կիսանախագահական կառավարման համակարգից անցնելու է նախագահական կառավարման համակարգի, եւ առաջիկա երեք տարիները հանրապետությունը կկառավարվի անցումային փուլի ռեժիմով:

Հարցման մասնակիցներից ոմանք չգիտեին ո՛չ ընտրությունների, ո՛չ թեկնածուների մասին: Ոմանք լսել էին, որ ընտրություններ են նախատեսվում, գիտեին թեկնածուներին, բայց չգիտեին՝ նախագահական ընտրությունների կոնկրետ օրը:

Հարցման բոլոր մասնակիցները կողմ էին, որ Բակո Սահակյանը շարունակի պաշտոնավարել որպես Արցախի նախագահ:

Հարցվածներից մեկը վստահ էր, որ հինը ավելի լավ է, քան նորը. «Մենք մենակ Բակո Սահակյանին ենք ճանաչում, Էդուարդ Աղաբեկյանը ինչ արեց, մի պուլպուլակ ա շինե՞լ, երեխաների համար մի տեղ է շինե՞լ: Հեչ մինին էլ ուզում չի, մենակ Բակոն լինի թո՛ղ մեզ լավ ղեկավարի: Իմ ձայնը Բակո Սահակյանինն է»:

Հետաքրքրվել էինք նաեւ, թե արդյոք քաղաքացիները կողմ են նոր համակարգին, որով Ազգային ժողովն է ընտրելու հանրապետության նախագահին, թե կնախընտրեին իրենք ընտրել:

Հարցման մասնակիցներից մի տղամարդ պատասխանեց, որ կցանկանար, որ Արցախի նախագահը ընտրված լիներ ժողովրդի կողմից:

Իսկ հարցվածների մեծամասնությունը կարծում էր, որ ժողովուրդը արդեն իր ձայնը տվել է խորհրդարանին, եւ վստահում է ԱԺ պատգամավորներին նախագահ ընտրելու հարցում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31