Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդական 30 միջոց՝ վերքերն արագ բուժելու համար

Հուլիս 19,2017 12:30

1. Կտրվածքներից առաջացած վերքի վրա խորհուրդ է տրվում դնել ալոեի՝ հալվեի կիսած տերեւ եւ կապել։ 5-6 ժամ անց վերքը կկպչի։
2. Եղինջի տերեւները լցնել շշի մեջ, ավելացնել սպիրտ, բերանն ամուր փակել եւ 2 շաբաթ թողնել արեւի տակ։ Այս լուծույթով լվանալ վերքը կամ թրջոց դնել, այն կարագացնի ապաքինումը, կպաշտպանի վարակներից։
3. Եթե վերքի վրա քսեք ընկույզի յուղ, այն շատ շուտ կապաքինվի։
4. Հին վերքի վրա դնել մոշի ծեծած տերեւ, այն մաքրում է թարախը, անցկացնում ցավերը։
5. 100 գրամ ձիթապտղի յուղը, 8 գրամ դեղին մոմը, 5 գրամ սպիտակ մոմը, 20 գրամ սոճու խեժը (բեւեկնախեժ), 1 թեյի գդալ թարմ սերուցքային կարագը խառնել եւ դնել մարմանդ կրակին։ 10-15 րոպե անընդմեջ խառնել՝ հեռացնելով փրփուրը։ Դեղամիջոցը լցնել ապակյա անոթի մեջ եւ պահել։ Օգտագործելիս այն պետք է քսել թանզիֆին եւ դնել վերքի վրա։
6. Բողկի հյութը քամել, ավելացնել մեղր (1:1)։ Դրանով մշակել թարախակալած վերքը։
7. Սխտորը մեղրի հետ խառնել, դնել թարախոտ վերքին։ Այն կմաքրի թարախը եւ կհանգստացնի ցավը։
8. Սեխի փափուկ մասը քսել վերքի վրա։
9. 2 բաժին ձիթապտղի յուղը եւ 1 բաժին մաքուր մեղրամոմը լցնել կաթսայի մեջ, մարմանդ կրակի վրա եռացնել։ Քսուքը սառելուց հետո լցնել ապակյա անոթի մեջ։ Վերքը ջրածնի պերօքսիդով լվանալ եւ վրան դնել այդ սպեղանին։
10. Ավելուկի արմատը ծեծել, ավելացնել քացախ, դնել վերքին։
11. 30 գրամ էվկալիպտի չոր տերեւների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, 30 րոպե եփել՝ անընդմեջ խառնելով։ Թողնել սառչի, այնուհետեւ քամել։ Թանզիֆը եփուկով թրջել եւ դնել վերքի վրա։ Հրաշալի միջոց է երկար ժամանակ չսպիացող վերքերի դեպքում։
12. 1 ճաշի գդալ հազարաթերթիկի վրա լցնել 1 բաժակ եռացրած
ջուր եւ մարմանդ կրակի վրա 15-20 րոպե եփել։ Ստացված եփուկով լվանալ վերքը եւ թանզիֆով հաճախակի թրջոցներ դնել։ Այն դադարեցնում է արյունահոսությունը, կանխում է վերքի բորբոքումը։
13. Կտավատը բովել, աղալ՝ դարձնելով ալյուր, խառնել մոմի ու մեղրի հետ եւ դնել վերքին։
14. 1 ճաշի գդալ ազնվամորու տերեւների հյութը խառնել 4 ճաշի գդալ կարագի հետ եւ քսել թարախոտ վերքին։
15. Գիհու չորացրած տերեւները մանր աղալ կամ թարմ տերեւը ծեծել, մեղրով շաղախել եւ դնել բորբոքված վերքի վրա։ Այն մաքրում է սեւությունը, իջեցնում ուռուցքը։
16. Եզան աչք բույսը խառնել մոմի եւ յուղի հետ, քսել թարախային այտուցների վրա։
17. Եղինջի տերեւներն աղով ծեծել, դնել վերքի վրա։ Այն շատ արագ կմաքրվի եւ կլավանա։
18. Մածունի շիճուկն ունի մանրէասպան հատկություն։ Նրանով կարելի է մաքրել վերքերը, կտրվածքները։
19. Կտավատի փոշիով եւ ջրով շիլա պատրաստել, լցնել թանզիֆի վրա, դնել վերքին եւ բրդյա կտորով փաթաթել։
20. 30 գրամ կեչու բողբոջների վրա լցնել 1 լ սպիրտ՝ 70օ թնդության։ Ստացված դեղամիջոցով լվանալ վերքը եւ թանզիֆով թրջոցներ դնել։
21. Վերցնել 2 բաժին փայտայուղ (այն կարելի է փոխարինել ձիթապտղի յուղով) եւ 1 բաժին մեղրամոմ։ Լավ եփել, մինչեւ ստացվի յուղանման զանգված։ Վերքը մաքուր լվանալ եւ քսել այս խառնուրդը։ Հարկ եղած դեպքում վերքը կարելի է վիրակապել։
22. Վերքի վրա չիչխանի յուղ քսել։
23. Վերքի արյունահոսությունը դադարեցնելու համար վրան դնել սառույց կամ սառը թրջոց։
24. Վերքի արագ ապաքինման համար խորհուրդ է տրվում օգտագործել արեւքուրիկի թուրմից պատրաստված տաք թրջոցներ։
25. Սալորենու տերեւները մանրել, դնել թարախոտ վերքի վրա։ Այն կմաքրի վերքը՝ բուժելով այն։
26. Կաղնու կեղեւի եփուկով լոգանքները նպաստում են վերքերի սպիացմանը, վերացնում են բորբոքումները։ Հարկավոր է կաղնու կեղեւը չորացնել, մանրել, մի քանի ժամ թողնել սառը ջրի մեջ, այնուհետեւ կես ժամ եռացնել։ Եփուկը քամել՝ խառնելով լոգանքի ջրին։
27. Դժվար բուժվող վերքի վրա դնել ձիաձետի եփուկով թրջոցներ։
28. Երիցուկի ծաղիկների վրա սառը ջուր լցնել, 10 րոպե եռացնել փակ բերանով կաթսայի մեջ եւ ստացված եփուկը խառնել լոգանքի ջրին։ Երիցուկային լոգանքները, ի շնորհիվ եթերայուղերի, բուժիչ ազդեցություն են գործում վերքերի եւ թարախապալարների բուժման վրա։
29. Չորացրած լոբին աղալ, գրեթե փոշի դարձնել եւ ցանել թարախոտ վերքին։
30. Արյունահոսող վերքին քսել դդումի մոխրի եւ քացախի կամ՝ ավելուկի ծեծած արմատի եւ քացախի խառնուրդ։

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

18.07.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31