Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականն Օլիմպավանում Նիկշա Բավցեւիչի գլխավորությամբ պատրաստվում է աշխարհի առաջնության ընտրական փուլին։
Հուլիսի 24-29-ը մեր ընտրանին Երեւանում ստուգողական հանդիպումներ է անցկացնելու։
Գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը հավաքին հրավիրել է 14 բասկետբոլիստի, որոնց անունները հրապարակել է ՀԱՕԿ լրատվականը: Նրանք են. Ամիրան Ամիրխանով («Ուրարտու», Հայաստան), Քրիս Յանկու Օսկիյան («Սակարյա Բասկետ», Թուրքիա), Կարեն Չիվիչյան («Այդահո Բենգալս», ԱՄՆ), Ռայան Բոատրայթ («Ցեդևիտա», Խորվաթիա), Ալբերտ Թադեւոսյան (առանց ակումբ), Ալլան Հեսս («Բազել Ստարվինգս» Շվեցարիա), Արտյոմ Թավակալյան («Դելեվր Սթեյթ», ԱՄՆ), Միքայել Պողոսյան («Ուրարտու», Հայաստան), Արկադի Մկրտիչյան («Այդահո Վանդալս», ԱՄՆ), Անդրանիկ Չրաբաշ («Բատլեր Բուլդոգս», ԱՄՆ), Արարատ Քոչինյան («Օրիոն», Ռուսաստան), Լուկաս Ֆիշեր («Գրան Կանարիա», Իսպանիա), Մեթյու Մադոյան («Ջոնսոն Ուելս», ԱՄՆ), Արամ Արսլանյան («Լեյք Ֆորեստ», ԱՄՆ):
Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցներն են ՝ Բոսնիա և Հերցեգովինան, Շվեդիան և Սլովակիան: Հայաստանն առաջին հանդիպումն անցկացնելու է օգոստոսի 2-ին` Սլովակիայի ընտրանու հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ armnoc.am-ի