Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիային ռուսական C-400 հրթիռների մատակարարման գործարքը գրեթե ավարտվել է

Հուլիս 18,2017 22:08

Ռուսաստանի կողմից Թուրքիային C-400 հրթիռներ մատակարարելու վերաբերյալ պայմանագրի տեխնիկական հարցերը լուծվել են, մնացել է միայն վարչական մասը: Այս մասին, ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստին», հայտարարել է «Ռոստեխի» գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը:

«Տեխնիկական հարցերը մենք լուծել ենք, մնացել են վարչական հարցեր: Որոշումը պետք է կայացնեն Ռուսաստանի և Թուրքիայի կառավարությունները: Այժմ բանակցություններ են ընթանում Ֆինանսների նախարարության հետ. ամենայն հավանականությամբ, այդ նախագծի համար որոշ միջոցներ Թուրքիան ինքնուրույն կգտնի, իսկ որոշ մասն էլ կստանա վարկի տեսքով»,- ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անկարան այդ հրթիռների վրա ծախսել է շուրջ 2.5 մլրդ դոլար, և չի բացառվում, որ դրանք կարող են տեղակայվել Հայաստանի հետ սահմանին:

 

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31