ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակարգը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ, գրում է Reuters-ը:
Մասնավորապես, պատժամիջոցների տակ են հայտնվել Իրանի 18 ֆիզիկական և իրավաբանական անձ՝ բալիստիկ հրթիռների մշակման մեջ մասնակցության և այլ գործունեության համար, որն ԱՄՆ-ը համարում է անթույլատրելի:
Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել նաև այնպիսի անձինք և կազմակերպություններ, որոնք օգնել են Իրանի բանակին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին և երկրում գործող անանուն անցումային հանցագործ խմբավորմանը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ