Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞նց կարող էր ոստիկանն ալկոհոլի հոտ զգար, եթե քաղաքացիներից հեռու էր». Սարի թաղի բնակչի պաշտպան (Տեսանյութ)

Հուլիս 18,2017 17:56

«Մի քանի օր բնակիչները չեն ունեցել լույս, գազ, տրանսպորտ…պատկերացրեք, որ այդ ժամանակ ջերմաստիճանը 35-40 աստիճան էր: Տղամարդիկ դուրս են եկել փողոց եւ դժգոհություն հայտնել ճանապարհը փակած ոստիկաններին, ինչից հետո տեղի է ունեցել միջադեպը: Ի դեպ, դրա հաջորդ օրը քաղաքապետարանը Սարի թաղին տրանսպորտով ապահովեց»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Սարի թաղի գործով» ամբաստանյալներից Հրաչյա Բոյաջյանի շահերի պաշտպան, փաստաբան Արայիկ Զալյանը:

Հիշեցնենք, որ այսօր Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին Սարի թաղում քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ բախման ժամանակ վերջիններիս հանդեպ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող երեք ամբաստանյալների գործով հերթական դատական նիստն էր:

Խնդրեցինք մեկնաբանել նիստի ժամանակ վկա ոստիկանի ցուցմունքում հնչած պնդումը, թե քաղաքացիներն ալկոհոլ օգտագործած են եղել: Փաստաբանը նկատեց՝ ըստ ոստիկանի ցուցմունքի՝ ինքը գտնվել է պատի տակ՝ քաղաքացիներից բավականին հեռավորության վրա. «Ո՞նց կարող էր ոստիկանն ալկոհոլի հոտ զգար: Եթե զգար էլ, դա կզգար ոստիկանության աշխատակիցներից, որոնք իր մոտ էին գտնվում»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31