Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանների պալատի հակընդդեմ մեղադրանքը «ընդդիմադիր» փաստաբաններին

Հուլիս 18,2017 17:17

«Փաստաբաններ Տիգրան Աթանեսյանի, Երվանդ Վարոսյանի և Լուսինե Սահակյանի կողմից հնչեցված մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը: Դրանք անձնավորված են և խիստ սուբյեկտիվ»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը`Տիգրան Աթանեսյանի, Երվանդ Վարոսյանի եւ Լուսինե Սահակյանի`վերահաստատած մեղադրանքներին:

Թեպետ Տիգրան Աթանեսյանը քանիցս հայտարարել է, որ ծեծի պատմությունը հատուկ է ուղղորդվում անձնական դաշտ, Փաստաբանների պալատի մամուլի խոսնակը հիշեցնում է. «Չմոռանանք, որ Տիգրան Աթանեսյանի և Սիմոն Բաբայանի միջև տեղի ունեցած միջադեպի պատճառը Տիգրան Աթանեսյանի կողմից համացանցում հայհոյանքներ գրելու փաստն է եղել»:

Ծովինար Խաչատրյան

Ի հակադարձումն պնդումների, թե փաստաբանների դիրքերը Հայաստանում թուլացվում են եւ դրան նպաստում է պալատի նախագահը, մեր զրուցակիցն ասում է. «Իմ կարծիքով, փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը, Երվանդ Վարոսյանը և Լուսինե Սահակյանը արհեստականորեն փորձում են այս հարցը կապել Պալատի նախագահի հետ, դրանով ցանկանում են արդարացնել փաստաբանների պալատը բաժանելու կամ որ նույնն է թուլացնելու, իրենց ծրագիրը: Լուսինե Սահակյանը ցանկացած առիթ բաց չի թողնում խոսելու պալատից:

Երբ փաստաբաններին խուզարկության փորձ էր արվում, և Փաստաբանների պալատի նախագահը հայտարարություն տարածեց և անձամբ գնաց դատարան կանգնելու իր գործընկերների կողքին, Լուսինե Սահակյանը դա կապեց Պալատի թուլացման հետ: Լավ, եթե այսօր բաժանում եք կողմերի՝ փաստաբանների և դատական ծառայողների, ապա ինչ կարիք կա, ինքդ քո կառույցին հրապարակային ԹՈՒՅԼ անվանելու: Սա նույնպես վկայում է սուբյեկտիվ անհանդուրժող վերաբերմունքի մասին: Առնվազն տարօրինակ է այս անձանց դիրքորոշումների հակասությունները: Ըստ անհրաժեշտության մի դեպքում, ասում են պալատը թուլացել է, իսկ մյուս դեպքում ներկայացնում են որպես հովանավորչություն ունեցող կառույցի»:

Ասուլիսում`հարցին`Արա Զոհրաբյանը փորձե՞լ է թեկուզ միջնորդավորված ձեւով հաշտության փորձել հասնել կամ սպառնալիքներ հնչեցնել, Տիգրան Աթանեսյանն ասել էր, որ կողմին ինքն իր պահանջները ներկայացրել է, որոնք մերժվել են:

Հարցին`ինչո՞ւ են մերժվել հաշտության պայմանները, Ծովինար Խաչատրյանն ասաց. «Հաշտության գալիս են միայն վեճի կողմերը: Փաստաբանների պալատը և պալատի նախագահը այս վեճի կողմը չեն: Եվս մեկ անգամ հիշեցնեք, որ այս միջադեպի բոլոր մասնակիցների նկատմամբ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ հարուցվել է կարգապահական վարույթ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31