Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական ժամանակի» լրագրողի գործով նիստը կրկին հետաձգվեց

Հուլիս 18,2017 16:41

«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տաթեւ Խաչատրյանի գործով դատական նիստն այդպես էլ չի սկսվում: Այսօր նախատեսված նիստը դարձյալ չկայացավ`դատախազը չէր ներկայացել: Նախորդ նիստը նույնպես հետաձգվել էր`կողմերի բացակայության պատճառով:

Հիշեցնենք, ՀՔԾ-ն գործ էր հարուցել լրագրողի դիմումի հիման վրա: Երեւանի ավագանու ընտրությունների օրը, Երեւանի բնակիչ Հայկ Հունանյանը խոչընդոտել էր լրագրողի աշխատանքը:

«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Տ. Խաչատրյանը 14.05.2017թ.-ին` Երևանի ավագանու ընտրությունների օրը, Էրեբունի վարչական շրջանում գտնվող թիվ 10/29 ընտրատեղամասում, իր օրինական լիազորությունների շրջանակում բջջային հեռախոսով տեսանկարահանում է իրականացրել: Այդ ընթացքում հիշյալ ընտրատեղամաս այցելած Հայկ Հունանյանը, մոտենալով լրագրողին, տեսանկարահանումը դադարեցնելու անօրինական պահանջ է ներկայացրել վերջինիս: Հ. Հունանյանը ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը և փորձել խլել այն Տ. Խաչատրյանից` այդպիսով խոչընդոտելով զանգվածային լրատվամիջոցի ներկայացուցչի մասնագիտական օրինական գործունեությանը, որի հետևանքով լրագրողը չի կարողացել պատշաճ կերպով լուսաբանել քվեարկության ընթացքը»,- ասված է ՀՔԾ-ի հաղորդագրության մեջ: Զանգվածային լրատվամիջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար Հայկ Հունանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով:

Հաջորդ նիստը նախատեսված է հունիսի 28-ին, ժամը 15. 30:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31